Skip to content

1883 թվականին Գոթլիբ Հաուզերի կողմից հիմնադրված և Ժնևում գտնվող Alpina շվեյցարական ժամացույցների ընկերությունը Frederique Constant խմբի մի մասն է, որն իր հերթին նաև Citizen Group-ի մաս է կազմում։ 2023 թվականին իր 140-ամյակը նշած ընկերությունը դարձել է պիոներ սպորտային աշխարհում, որին բնորոշ են արկածային և ինովացիոն շունչը։

1938 թվականին ապրանքանիշը ստեղծեց սպորտային ժամացույցների հայեցակարգ՝ թողարկելով Alpina 4 մոդելը. հարվածակայուն, ոչ մագնիսական, անջրանցիկ, չժանգոտվող պողպատից պատրաստված, նրանք միավորեցին տվյալ ժանրի չորս հիմնական բաղադրիչները:

Գոյության հենց սկզբից Alpina ընկերությունը ձգտել է ստեղծել շքեղ սպորտային ժամացույցներ, որոնք ծայրահեղ պայմաններում ապահովում են բացառիկ ճշգրտություն և հուսալիություն: Այսօր այս առաքելությունը մարմնավորվում է երեք տարբեր ոլորտներում՝ օդում (Starttimer հավաքածու), ծովում (Sea strong հավաքածու) և հողում (Alpiner հավաքածու)։ 2023 թվականին նրանց միացավ Heritage հավաքածուն, որը հարգանքի տուրք է մատուցում ապրանքանիշի պատմական ժամացույցներին։ Այս բոլոր սպորտային ժամացույցներն առանձնանում են գնի և որակի ներդաշնակ հարաբերակցությամբ, ինչպես նաև մտածված դիզայնով և ձևավորմամբ:

Մոդելների նշանավոր շարք է հանդիսանում Extreme հավաքածուն, որը համատեղում է պատյանի ժամանակակից սուր եզրերը և ինտեգրված ապարանջանը: Այն առաջարկում է ինչպես ավտոմատ, այնպես էլ քվարցային մեխանիզմներ տարբեր գործառույթների հավաքածուով՝ քրոնոգրաֆ, GMT և կարգավորիչ:

Alpina-ն ստեղծել է ամուր համագործակցություն, որն արտացոլում է նրա շարունակական նվիրվածությունը լեռնային միջավայրին` ոգեշնչման մշտական աղբյուրին, ինչպես նաև մարզիկների և ապրանքանիշի այլ ընկերների թիմ: Նրանց միավորում է ընդհանուր նպատակը՝ ամենաբարդ պայմաններում նոր բարձունքներ նվաճելը։

Ապրանքանիշի բոլոր ժամացույցների համար գործում է երկամյա միջազգային երաշխիք։
Հավաքածուի հիմնական գնային միջակայքը 413 900 ՀՀ դրամից 1 842 400 ՀՀ դրամ է:

ALPINA ԱՊՐԱՆՔՆԵՐ