Skip to content

Appella-ն շվեյցարական հեղինակավոր ժամացույցների բրենդ է, որը մասնագիտանում է էլեգանտ ժամացույցների արտադրության մեջ՝ համադրելով ավանդական ժամագործական վարպետությունն ու ժամանակակից դիզայնը։ Բրենդը հիմնադրվել է 1943 թվականին հայտնի շվեյցարացի ժամագործ և EBOSA խմբի հիմնադիր Պոլ Գլոքերի կողմից։ Appella-ն ստեղծել է հարուստ ժառանգություն՝ հիմնված ճշգրտության, բարձր որակի և ժամանակից անկախ էսթետիկայի վրա։

Բրենդի դիզայներական փիլիսոփայությունը հիմնված է դասական էլեգանտության, հստակ համաչափությունների, ադամանդային շեշտադրումների և նուրբ ուրվագծերի վրա, որոնք հավասարապես գրավիչ են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։ Appella-ի հավաքածուները ներառում են Classic, Automatic, Chronos, Multifunction և Moonface շարքերը տղամարդկանց համար, ինչպես նաև Diamond Band և Strap հավաքածուները կանանց համար։

Appella-ի գլխավոր առավելություններն են Swiss Made որակին հավատարիմ մնալը, ադամանդների ինտեգրումը դիզայնի մեջ և ժամանակից անկախ նրբագեղության վրա կենտրոնացումը։ Բրենդը նախատեսված է նրանց համար, ովքեր փնտրում են բարձրորակ, նրբաճաշակ ժամացույցներ՝ համադրելով ֆունկցիոնալությունն ու ոճը։

Appella բրենդին բնորոշ են մատչելի գին–որակ հարաբերակցությունը, վստահելի տեխնիկական բնութագրերը և ճաշակով ձևավորված դիզայնը։ Բրենդը հիմնականում արտադրում է դասական ձևերով մոդելներ, որոնք խորհրդանշում են կայունությունն ու լավ ճաշակը, միաժամանակ առաջարկելով նաև ժամանակակից դիզայներական լուծումներ։ Բոլոր մեխանիկական մոդելները համալրված են ժամանակակից շվեյցարական մեխանիզմներով՝ ապահովելով բարձր ճշգրտություն և հուսալիություն։

Բրենդի պատմությունը
Appella-ի պատմությունը սկսվում է 20-րդ դարի առաջին կեսին, երբ շվեյցարացի ժամագործ Պոլ Գլոքերը ձեռնամուխ եղավ EBOSA Group-ի ձևավորմանը։ Լինելով փորձառու վարպետ և հեռատես ձեռնարկատեր՝ նա 1943 թվականին հիմնադրեց Montres Appella Sarl ընկերությունը։

Պոլ Գլոկերի հաջողության հիմքում ընկած էր իր Ebossa գործարանում արտադրվող Roskopf մեխանիզմների արտադրությունը, որոնք տվյալ ժամանակահատվածում համարվում էին շվեյցարական ժամագործության առաջատար ձեռքբերումներից մեկը։ Ոգեշնչված դրանց նորարարական մեխանիկական կառուցվածքով և արտադրական գործընթացով՝ Պոլ Գլոկերը ապահովեց, որ Appella բրենդի տեսլականը մարմնավորի նույն բարձր որակի, ճշգրտության և վարպետության արժեքները։

Ընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ աշխարհի ամենաբարակ ոսկյա ժամացույցի ստեղծումը, որը ներկայացվեց 2005 թվականի նոյեմբերի 6-ին։ Այս նախագիծը մեծ փորձություն էր Appella-ի խոր գիտելիքների համար ժամագործության ոլորտում։ Այսօր այն ցուցադրվում է Շվեյցարիայի լավագույն նորարարություններին նվիրված ցուցահանդեսային տաղավարում՝ Բազելի միջազգային ժամացույցների ցուցահանդեսում։

Appella ապրանքանիշի նոր սեփականատերը՝ ADRIATICA PR & A Watch Sagl ընկերությունը, ունի հարուստ պատմություն և երկարամյա ավանդույթներ շվեյցարական ժամագործության աշխարհում։ Adriatica-ն շվեյցարական ժամացույցների բրենդ է, որը հիմնադրվել է 1931 թվականին The Swiss Watch Company ընկերության կողմից։ Բրենդի պատմական արմատները ձգվում են մինչև 19-րդ դարի կեսերը՝ կապվելով Montilier Watch Co.-ի ժամագործական ավանդույթների հետ, իսկ 1930-ականներին այն ձեռք բերեց լայն ճանաչում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում արտադրությունը ժամանակավորապես դադարեցվեց, սակայն 1950-ականներին այն վերսկսվեց՝ նոր թափով։ 2006 թվականի դեկտեմբերից Adriatica-ն հանդիսանում է Շվեցարիայի ժամացույցների արդյունաբերության ֆեդերացիայի անդամ։

Տարիներ շարունակ Adriatica և Appella բրենդները զարգանում էին առանձին, սակայն գործում էին նույն ժամագործական միջավայրում։ Շվեյցարական իսկական, հելվետական ոգով ժամացույց փնտրող հաճախորդները հաճախ կանգնում էին ընտրության առաջ՝ Adriatica-ի և Appella-ի միջև։

Թեև մրցակցությունը կարող է խթանել ստեղծագործական մտածողությունը, իրական արդյունքները ծնվում են համագործակցության շնորհիվ։ Այս համոզմամբ առաջնորդվելով՝ Adriatica-ի սեփականատերերը նկատեցին Appella բրենդի ներուժը։Հաճախորդների շահերը առաջնահերթ համարելով՝ Adriatica-ն և Appella-ն միավորեցին ուժերը՝ ստեղծելով ամբողջական, ինքնատիպ և 100% Swiss Made առաջարկ ADRIATICA PR & A Watch Sagl-ի շրջանակում։
ADRIATICA PR & A Watch Sagl-ի ղեկավարության ներքո Appella բրենդի հաճախորդները ամբողջ աշխարհում ստանում են բարձրագույն որակի փորձառություն, որը լիովին համապատասխանում է Swiss Made նշանի որակական չափանիշներին։

Որակ և նյութեր
Ադամանդային ձևավորումը Appella-ի ինքնության առանցքային տարրն է։ Ադամանդները հանդիսանում են բրենդի խորհրդանշական ստորագրությունը՝ հաստատելով ժամացույցի իսկությունը և պատկանելությունը Appella-ին։ Դրանք ընդգծում են դիզայնի յուրահատկությունը՝ հաղորդելով առավել շքեղություն և նրբագեղություն։

Յուրաքանչյուր մոդելի թվատախտակը պաշտպանված է սափֆիրե ապակով, որը ապահովում է Appella ժամացույցների երկարատև օգտագործումը։ Ապակու բարձր քերծվածքակայունությունն ու կատարյալ թափանցիկությունը բացահայտում են ժամացույցի նուրբ և մանրակրկիտ մշակված դիզայնը։.

Ժամացույցների շղթաները և իրանները պատրաստված են չժանգոտվող պողպատից, որը հայտնի է իր ամրությամբ և խոնավության ազդեցության դիմադրությամբ։

Առանձին մոդելներում կիրառվում է 18 կարատ ոսկեզօծում՝ 5 միկրոն հաստությամբ, կատարված IPG տեխնոլոգիայով, ինչը իդեալական կերպով համադրվում է այս մակերեսի հետ՝ ապահովելով երկարատև փայլ և կայունություն։

Բոլոր ժամացույցները համալրված են «թիթեռ» տեսակի փականով, որը ճանաչված է իր հուսալիությամբ և հարմարավետությամբ։
Appella-ն ընդգրկված է շվեյցարական ժամագործական այն ընկերությունների խմբում, որոնք արտադրում են սերտիֆիկացված քրոնոմետրեր։ Յուրաքանչյուր մեխանիզմ անհատապես սերտիֆիկացվում է Շվեյցարական պաշտոնական քրոնոմետրերի փորձարկման ինստիտուտի (COSC) կողմից՝ երաշխավորելով առավելագույն ճշգրտություն և հուսալիություն։

Appella ժամացույցներում կիրառվող շվեյցարական մեխանիզմներ

  • Soprod Swiss Made
  • Sellita Swiss Made
  • ETA Swiss Made
  • Ronda Swiss Made
  • Soprod Newton Swiss Made
  • Catena Swiss Made