Բևեռլի Հիլզը (Կալիֆորնիա նահանգ) աշխարհում իր անալոգը չունեցող շքեղ և հմայիչ վայրի համբավ ունի: Հանդիսանալով բազմաթիվ կինոաստղերի և միլիոնատերերի բնակավայր, արևադարձային և կատարյալ Կալիֆորնիայի եղանակի պայմաններում, այն շատերի երազանքների և ձգտումների գագաթնակետն է: Միևնույն ժամանակ, պոլոն, որը համարվում է ամենահին թիմային մարզաձևը, ունի հարուստ արիստոկրատական ժառանգություն։ Այն հաճախ անվանում են՝ «արքաների սպորտ»։
Beverly Hills Polo Club ապրանքանիշը հիմնադրվել է 1982 թվականին։ Ոգեշնչված Բևեռլի Հիլզի նրբագեղ և գլամուր կյանքով, ինչպես նաև պոլոյի հարուստ պատմությամբ՝ ապրանքանիշն արտացոլում է մրցակցային ոգին և ասոցիացիան բացառիկ հասարակության հետ:
Ապրանքանիշն իր արժանի տեղն է գրավել բազմաթիվ խանութներում՝ շնորհիվ իր խորհրդանշական դիզայնի, ուշագրավ ոճի և սպորտային հագուստի ժամանակակից հավաքածուների: Իր շատ գրավիչ խորհրդանշական պատկերանշանով բրենդը անմիջապես հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում և արագորեն վերածվեց համաշխարհային ապրանքանիշի:
Ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1981-1982 թվականներին, երբ երկու ուսանող Լոս Անջելեսից որոշեցին ֆինանսավորել իրենց համալսարանական ուսումը՝ ստեղծելով և վաճառելով BHPC լոգոյով տպագրված շապիկներ և մարզաշապիկներ: Նախաձեռնությունը մեծ հաջողություն ունեցավ, վաճառքները արագորեն աճեցին։ Բրենդը շարունակեց ընդլայնվել և զարգանալ՝ ներկայացնելով դասական «Կալիֆորնիական կենսակերպը»:
1983-ին բրենդն սկսեց արտադրել կանացի հավաքածուներ, որից հետո մուտք գործեց տղամարդկանց հագուստի շուկա։
Այսօր The Beverly Hills Polo Club-ը հագուստի և աքսեսուարների առաջատար ապրանքանիշ է ԱՄՆ-ում, որն ունի 90 լիցենզառու ամբողջ աշխարհում և ներկայացված է ավելի քան 100 երկրներում՝ առաջարկելով ավելի քան 50 տեսակի ապրանքներ, ներառյալ, իհարկե, ժամացույցներ:
Beverly Hills Polo Club-ը հիանալի կերպով համատեղում է էսթետիկան և ֆունկցիոնալությունը: Բարձրորակ նյութերից պատրաստված այս ժամացույցները կատարյալ են և՛ որպես գրավիչ զարդ, և՛ որպես ամենօրյա աքսեսուար: Տեսականին ներառում է էլեգանտ և նրբաճաշակ մոդելներ կանանց համար և ամուր ու նրբագեղ մոդելներ տղամարդկանց համար: Ժամացույցի երկարակեցությունը և մեխանիզմի ճշգրտությունը երաշխավորում են, որ Դուք միշտ կգտնվեք ճիշտ վայրում ճիշտ ժամանակին:
Հայտնի է, որ BHPC ժամացույցները առանձնանում են իրենց ոճով և մատչելիությամբ:
Beverly Hills Polo Club-ի ժամացույցները հանդիսանում են նորաձև աքսեսուարներ և չեն դասվում «la haute horlogerie» (բարձրակարգ ժամագործության արվեստ) շարքին: Այնուամենայնիվ, դրանք առանձնանում են որակյալ և հուսալի մեխանիզմով, բարձրորակ արտադրությամբ և մատչելի գներով:
Որոշ BHPC ժամացույցներ իրենց արտաքին տեսքով մոտ են աշխարհահռչակ ժամացույցային մոդելներին, սակայն դրանք հստակ նշված են՝ պահպանելով իրենց ինքնատիպությունը: Երբեմն ապրանքանիշը ջանասիրաբար փորձում է կրկնել թանկարժեք, հեղինակավոր և նորաձև ժամացույցային բրենդների ոճերը: Կան նաև մոդելներ, որոնք համարվում են լյուքս դասի ապրանքանիշների հայտնի մոդելների պատճեններ:
Ընդհանուր առմամբ, Beverly Hills Polo Club-ը նորաձևության բրենդ է, որը լինելով մատչելի և ձեռնտու հասանելի է լայն հանրությանը։
Ժամացույցների հավաքածուի մեծ մասը ներառում է քվարցային մեխանիզմներ։
Տվյալ ապրանքանիշի ժամացույցները իրենց հզորությունը ստանում են Miyota և Epson մեխանիզմներից, որոնք որոնք հայտնի են իրենց էներգիայի պահուստով, լարման մեխանիզմով, հարվածակայունությամբ և ժամանակի բարձր ճշգրտությամբ։
Epson քվարցային մեխանիզմները գործում են Seiko-ի հովանու ներքո։ Seiko-ն ժամացույցներ է արտադրում 1881 թվականից և պատասխանատու է ժամացույցի արդյունաբերության բազմաթիվ տեխնոլոգիական առաջընթացների համար։ 1960-ականներին Seiko-ն ներկայացրեց իր հուսալի քվարցային մեխանիզմների շարքը՝ սահմանելով նոր արդյունաբերական ստանդարտ։
Miyota-ն մեխանիկական և քվարցային մեխանիզմների բրենդ է, որը հիմնադրվել է 1959 թվականին և արտադրվում է Citizen Watch Manufacturing Co., Ltd. (CWMJ)-ի կողմից՝ Citizen Watch-ի դուստր ձեռնարկությունում։ Miyota-ի էլեկտրական քվարցային մեխանիզմներն օգտագործվում են բազմաթիվ հայտնի ժամացույցային ապրանքանիշների կողմից, ներառյալ Citizen, Timex, Casio, Bulova, MVMT, և Skagen։
Մեխանիկական ժամացույցների սիրահարների համար Beverly Hills Polo Club-ը առաջարկում է սկելետոն ժամացույցների մի քանի մոդելներ։ Դրանք ներառում են ինքնավոլորող մեխանիզմով մոդելներ, ինչը հազվադեպ հանդիպող առանձնահատկություն է սկելետոն ժամացույցներում։ Մեխանիզմը ձևավորված է նաև տեսողական գրավչություն հաղորդելու համար։ Օգտագործվում են հատուկ ընտրված մեխանիզմներ, որոնք արտադրվում են Չինաստանի Seagull գործարանում և ունեն երկու տարվա երաշխիք։
Beverly Hills Polo Club-ի ժամացույցը կարող է հիանալի նվերի տարբերակ լինել, եթե ցանկանում եք հաճելիորեն զարմացնել Ձեր սիրելիներին հատուկ առիթի կամ տոնի կապակցությամբ: Որակյալ դիզայնը, հմուտ վարպետությունը և նրբագեղությունը այս ժամացույցները դարձնում են իդեալական նվեր: Ապրանքանիշի կատալոգում ներկայացված է մոդելների լայն տեսականի, որոնք համապատասխանում են ցանկացած ոճի:
Beverly Hills Polo Club-ը արտացոլում է իր գերազանցության և որակի փիլիսոփայությունը ադամանդե փայլուն քարերով, որոնք զարդարում են ապրանքանիշի ժամացույցները։ Էլեգանտ դիզայնի ու գունավոր ադամանդե քարերի համադրությունը նոր տեսանկյուն է հաղորդում ժամանակակից նորաձևությանը։
Beverly Hills Polo Club ժամացույցներում օգտագործվում է շաֆիրի պատյալ ապակի (հանքային ապակի շաֆիրի պատյանով), որը զգալիորեն ամուր է այլ ապակիների համեմատ։ Իր ամուր կառուցվածքի շնորհիվ այն ապահովում է ժամացույցի թվատախտակի հուսալի պաշտպանություն, իսկ գունազուրկ ապակին նպաստում է թվատախտակի դիզայնի և ադամանդե քարերի էլեգանտ տեսքի առավել ընդգծմանը։
Թիթեռ տեսակի փականը, որը հաճախ գրավում է ժամացույցների սիրահարների ուշադրությունը, առանձնանում է իր որակյալ և հուսալի կառուցվածքով Beverly hills Polo Club ժամացույցներում։ Այն, թեև հավատարիմ է ավանդական ժամագործության սկզբունքներին իր հարմարավետ կիրառմամբ և հուսալիությամբ, միևնույն ժամանակ իր նորարար լուծումներով համապատասխանում է տարբեր ոճերի և նախասիրությունների։
Պարզ իրանի ձևով տղամարդկանց ժամացույցները պատրաստված են չժանգոտվող պողպատից: Նույն նյութից են պատրաստված նաև կոճակները, ետնամասերը և շղթաները, ապահովելով բարձր դիմացկունություն և պաշտպանություն մաշվածությունից։
Բարդ իրանի ձև ունեցող ժամացույցների արտադրության համար կիրառվում է հատուկ սուպերմետաղ։ Ի տարբերություն շատ չինական արտադրողների կողմից էժան պատճենների համար կիրառվող համաձուլվածքների՝ Beverly Hills Polo Club ժամացույցներում օգտագործվող սուպերմետաղը պարունակում է բարձր տոկոսով պղինձ, քիչ ցինկ և գրեթե զրոյական քանակով նիկել։ Այս բաղադրությունը սպառողի համար զգալիորեն նվազեցնեւմ է ալերգիկ ռեակցիաների ռիսկը իրանի նյութի նկատմամբ։
Պատճեն ժամացույցների արտադրողները հաճախ օգտագործում են ցածրորակ մետաղներ՝ նիկելապատմամբ ծածկելով անհարթ մակերեսը, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։ Beverly Hills Polo Club ժամացույցների իրանները պատրաստվում են որակյալ սուպերմետաղից և ունեն հատուկ բազմաշերտ ծածկույթ.
Առաջին շերտ՝ պղնձե ծածկույթ, որը ծածկում է մետաղի ծակոտկենությունը և հարթեցնում մակերեսը։
Երկրորդ շերտը՝ նիկել չպարունակող գալվանական ծածկույթ է, որից ստացվում է փայլատ (մատ) ու հղկման պատրաստ մակերես։
Այս երկու շերտերը միասին պաշտպանում են ժամացույցի իրանը արտաքին ազդեցություններից։
Երրորդ շերտ՝ գունային ծածկույթ․
Ոսկեգույն մոդելների համար՝ իրական IPG (IPG Gold Plating),
Մուգ գույների համար՝ IP ծածկույթ gun black, կապույտ կամ դարչնագույն երանգներով։
Վերջնական շերտ՝ կերամիկական և սիլիկոնային պաշտպանիչ միացություններ, որոնք կազմավորում են բարձր դիմացկունությամբ գրեթե կերամիկական շերտ։ Այս շերտը չի մաշվում և երկարաժամկետ պաշտպանում է իրանը։
Մանրամասն տեսաբաննում ռուսերենով՝ BHPC ժամացույցների մասին փորձագետի կողմից. Դիտել տեսանյութը


