Ստեղծելով ժամացույցներ վառ և ինքնավստահ մարդկանց համար, BOMBERG ընկերությունը իր ճանապարհն է հարթում՝ շրջանցելով ժամացույցների համաշխարհային ավանդական տենդենցիաները: Անկախ, ճկուն, կրեատիվ այս շվեյցարական ապրանքանիշը այսօր հիմնված է Նյոշատել քաղաքում, ինչը երաշխավորում է ժամացույցի բարձր որակը հայտնի ամբողջ աշխարհին։ BOMBERG-ի յուրաքանչյուր մոդել եզակի է: Ժամացույցի դիզայնի ստեղծման համար շվեյցարացի ստեղծողները ոգեշնչվում են Լատինական Ամերիկայի ամենահարուստ և վառ պատմությունով և հավատալիքներով, սկանդինավյան էպոսներով, արևելյան սագաներով և ժամանակակից մշակութային համատեքստով:
Վառ արտահայտված բնավորությամբ այս ժամացույցային բրենդը կտրուկ տարբերվում է մրցակցող ընկերություններից: Ապրանքանիշի անվանումը երկու բառերի համադրություն է՝ «BOMB» և «BERG»: BOMB-ը ռումբ է, որը պայթեցնում է ավանդույթների միօրինակությունը, մինչդեռ BERG-ը լեռ է, որը խորհրդանշում է փառքի գագաթնակետին և հաջողության հասնելու ցանկությունը: Երիտասարդ BOMBERG ապրանքանիշը համարձակորեն հեռանում է ժամագործության ավանդական կանոններից։ Տվյալ բրենդի ժամացույցները հիացմունք, զարմանք, նույնիսկ վեճեր են առաջացնում. անտարբերներ չկան: Հաջողության գաղտնիքն է շվեյցարական որակը համարձակ սադրիչ դիզայնի հետ համատեղ։
BOMBERG-ը ճանապարհ է հարթում դեպի գնորդ, որին խորթ չէ ենթամշակույթային էսթետիկան. նրանք դաջվածքների, վառ խորհրդանիշների և անսովոր վիզուալ կոդերի երկրպագուներ են: 2012 թվականից ապրանքանիշն աշխատում է «տատու-արտ» ուղղությամբ: Համարձակ, անվախ, խարիզմատիկ։ Այսօր դաջվածքն ինքնադրսևորման նոր ձև է, նոր արվեստ, նոր դիրքավորում, և, առանց չափազանցության, մի ամբողջ աշխարհ: Արվեստի տարբեր միտումներ ամբողջ աշխարհում, երկրպագուների բազմաթիվ համայնքներ, հեռուստատեսային շոուներ և աստղային տատու-նկարիչներ: BOMBERG-ը պատմում է այս պատմությունները՝ տատու-էսթետիկան վերածելով ժամացույցի անսովոր դիզայնի, որն իր տիրոջը օժտում է վառ խարիզմայով և անհատականությամբ։
Ժամացույցներ ոգով ուժեղ մարդկանց համար՝ նրանց, ովքեր չեն հանձնվում դժվարությունների առջև: Դիզայներները ստեղծում են տարբեր հավաքածուներ, որոնք հիմնված են հին լեգենդների եւ վառ ազգային խորհրդանիշների վրա: Հավաքածուներում Դուք կարող եք գտնել տարբեր հղումներ ուժեղ և համարձակ տղամարդկանց աշխարհին՝ վիկինգների, նինջաների, սամուրայների, որոնք խորհրդանշում են ամուր բնավորություն, հարգանք իրենց և ուրիշների հանդեպ, մեծ նպատակների ծառայություն:
Բրենդի տեսականին ներառում է մի քանի հավաքածուներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում RACING հավաքածուն. Այն ստեղծված է արագության և շարժիչների աշխարհի իրական սիրահարների համար: Այս ժամացույցները վառ կերպով մարմնավորում են 1960-1970-ական թվականներին կինոյի, հայտնի մրցարշավորդների կամ արահետների շնորհիվ հայտնի դարձած մեքենաների (muscle cars) էսթետիկան և գունային համադրությունը։
Բացի տպավորիչ տեսքից, որոշ հավաքածուներ հագեցած են բայոնետ համակարգով, որը թույլ է տալիս ձեռքի ժամացույցները վերածել ժամանակակից, գրեթե ստիմպանկ տարբերակի գրպանի ժամացույցների, որոնք կարելի է կրել շղթայի վրա՝ ամրացնելով գոտուն: Դուք կարող եք փոխել շղթան պատյանի և հակառակը ընդամենը մի քանի վայրկյանում: Բացի այդ, որոշ հատուկ մոդելների հետ միասին բրենդը որպես նվեր առաջարկում է մեքսիկական AyGuey ապրանքանիշի ցնցող շապիկներ՝ գունեղ և խարիզմատիկ, պատրաստված Bomberg-ի հատուկ պատվերով: Այս ամենը թույլ է տալիս ապրանքանիշին առանձնանալ շվեյցարական ժամացույցների ավանդական արտադրողների շարքում և գրավել իր հատուկ տեղը՝ այն գնորդների շրջանում, ովքեր իրենց համար ընտրում են նորը, վառը, անսովորը ցանկացած ոլորտում:
Հավաքածուի հիմնական գնային միջակայքը 447 750 ՀՀ դրամից 1 482 750 ՀՀ դրամ է:
