Skip to content

Jaguar ապրանքանիշը հիմնադրվել է 1938 թվականին շվեյցարացի ժամագործ Պիտեր Հաասի կողմից, որին առաջին հավաքածուները ստեղծելիս ոգեշնչել է կատվազգիների ընտանիքի էլեգանտ և հզոր ներկայացուցչի՝ յագուարի կերպարը: Պիտեր Հաասը ձգտում էր ստեղծել հավաքածուներ, որոնք արտացոլում են այս կենդանու վառ բնական հատկությունները՝ նրբագեղությունը, վայրի արտաքին գեղեցկությունը, որոնց հետևում թաքնված է խոշոր գիշատչի հզորությունն և ուժը:

1989 թվականին Festina Group ընկերությունը ձեռք է բերել Jaguar ապրանքանիշի սեփականության իրավունքը և երկար տարիներ ակտիվորեն զարգացրել ապրանքանիշը, ստեղծելով յուրահատուկ հատկություններով հեղինակավոր ժամացույցների հավաքածուներ։ Օգտագործելով սեփական փորձը համաշխարհային տարբեր շուկաներում, Ընկերությունը ստեղծել է մի քանի կոմերցիոն հաջող ժամացույցների հավաքածուներ՝ հետևելով նոր գաղափարների շարունակական մշակման, էսթետիկ դետալների հանդեպ ուշադրության և վերջին տեխնոլոգիական նորարարությունների օգտագործման իր ռազմավարությանը:

Jaguar-ի փիլիսոփայությունը. մտածված և արտահայտիչ դիզայն, որը բրենդին տվեց իր ճանաչելի վառ բնավորությունը և վեհ ոճը:
Շվեյցարական ժամացույցներ սեփական արտադրությամբ
• Ապրանքանիշի ճանաչման բարձր մակարդակ
Մատչելի շքեղություն (մրցակցային գներ)
• Պրեմիում նվերների փաթեթավորում
Միջազգային սպասարկման աջակցություն և վաճառքի ցանց Festina Group-ի դիստրիբյուտորների և սպասարկման կենտրոնների միջոցով

Jaguar ժամացույցների որակի բարձր մակարդակը երաշխավորվում է շվեյցարական կատարման ճշգրտությամբ, մեխանիզմների հուսալիությամբ և ժամանակակից ու դասական ոճի դիզայներական լուծումներով:

Առավել նշանակալի հավաքածուներից են սպորտային EXECUTIVE COLLECTION-ը, որը դարձել է իսկական միջազգային բեսթսելլեր, DIVER և COUPLE DIVER, պրոֆեսիոնալ ժամացույցներ լողի համար 20 ATM ջրակայունությամբ և WOMAN ընդարձակ հավաքածուն, որն իր մեջ ընդգրկել է բազմաթիվ հոյակապ կանացի մոդելներ: Գնորդների սրտերում իր տեղն է զբաղեցրել նաև AKAMAR հավաքածուն, որը ներառում է դասական դիզայնի ունիվերսալ շվեյցարական ժամացույցներ ամենագրավիչ գներով։

2024 թվականի խոստումնալից նորույթներից են DIPLOMATIC և ROND CARRE ընտանիքները, որոնք «սպորտ-շիկ» ժամանակակից հայեցակարգի վառ մարմնացումն են։
Առաջադեմ տեխնոլոգիաների և ակտիվ ապրելակերպի սիրահարներին դուր կգան CERAMIC-ի նոր շարքի մոդելները՝ վառ քրոնոգրաֆներ կաուչուկյա գոտիներով և ապարանջաններով, կամ երկրորդ ժամային գոտու գործառույթով մոդելներ՝ հատուկ նրանց համար, ովքեր հակված են քաղաքների ու երկրների հաճախ փոխմանը: Բոլորը հագեցած են քերծվածքներից դիմացկուն կերամիկական շրջանակով:

JAGUAR-ը նաև հպարտորեն ներկայացնում է իր CONNECTED հիբրիդային ժամացույցները տղամարդկանց և կանանց համար: Այս հավաքածուի առանձնահատկությունը կապի մեջ մնալու, սմարթֆոնի գործառույթները կառավարելու և Ձեր ակտիվությունը վերահսկելու ունակությունն է, բայց միևնույն ժամանակ ժամացույցները անալոգային տեսք ունեն, բացարձակ դասական՝ առանց թվային դիսփլեյների: Տպավորիչ տեսք և գերազանց նյութեր․ այս ամենը իր մարմնավորումն է գտել Jaguar CONNECTED հիբրիդային ժամացույցների հավաքածուում:

Այսօր՝ ավելի քան 70 տարի անց, Festina Group-ը զարգացնում է Jaguar ապրանքանիշը, հաղորդելով նրան նոր կենսունակություն և տարեցտարի համալրելով ժամացույցների տեսականին նոր հաջող հավաքածուներով:

Հավաքածուի հիմնական գնային միջակայքը 134 550 ՀՀ դրամից 1 305 000 ՀՀ դրամ է: